Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Փիթեր Ջեքսոնի նոր ֆիլմը` «Մոսկվա» կինոթատրոնում

Փիթեր Ջեքսոնի նոր ֆիլմը` «Մոսկվա» կինոթատրոնում
13.12.2014 | 11:02

Փիթեր Ջեքսոնի «Հոբբիթ. հինգ զորքերի ճակատամարտը» 3D ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնի էկրանին է: Այն «Մատանիների տիրակալը» ֆիլմին նախորդող իրադարձությունների մասին ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի եռապատումի վերջին մասն է: Եռապատումի նախորդ` «Անսպասելի ճանապարհորդություն» (2012) և «Սմաուգի ամայավայրը» (2013) մասերի դիտումից հետո հանդիսատեսը անհամբերությամբ սպասում էր ֆիլմի եզրափակիչ մասին: «Հոբբիթ.հինգ զորքերի ճակատամարտը» տարվա ամենասպասված ֆիլմերից է:

«Հոբբիթի» գլխավոր հերոսներին մարմնավորել են Օռլանդո Բլումը, Քեյթ Բլանշեթը, Մարտին Ֆրիմանը, Էվանջելին Լիլին, Իեն ՄաքՔելենը, Լյուք Էվանսը և այլք։ Հավելենք նաև, որ ֆիլմը նկարահանվել է անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Հոբբիթը, կամ անդ և նորից հետ» հայտնի վեպի հիման վրա:

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ